Այս գրառմանս տակ քոմենթ են գրել, թե սխալ բան եմ անում ու արածս դավաճանություն է:
Բայց, երբ դառն իրականություն դարձավ... չասացին անգամ` կներես:
ՈՒ իմացե՛ք, ես ինչ գրում եմ` սառը հաշվարկի արդյունք է:
«Ծիծաղե՛ք, սիրելինե՛րս, ձեռ առեք այս ապուշներին, հաճույք ստացեք դրանից:
Միայն թե հանկարծ չլրջանաք:
Հենց լրջանաք, կտեսնեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:
Կտեսնեք, թե ի՛նչ ինտենսիվությամբ հակամարտ հզորների բախման կիզակետ ենք դառնում:
Չլրջանա՛ք հանկարծ, որովհետև կգիտակցեք, որ գուցե վերջին խաղաղ շաբաթներն եք վայելում:
Կտեսնեք, որ երկիրը տարածք է դարձել, ուրիշների մարտադաշտ:
Լրջանաք՝ կհասկանաք, որ չարենցյան մարգարեությունը՝
«Աշնան քաղած արտի նման՝ հազար զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել – էլի՛ կտեսնես»,-իրականություն է դառնում...
Չլրջանա՛ք հանկարծ
30 օգոստոսի, 2020 թ.»:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ